Հնդկաստանն այցագրի հատուկ տեսակ Է սահմանել Աֆղանստանից հեռանալ պլանավորողների համար: Այդ մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
ՆԳ նախարարությունը վերայանել Է այցագրային դրույթները հանրապետությունում ստեղծված ընթացիկ իրադրության պատճառով:
«e-Emergency X-Misc Visa» անվանմամբ Էլեկտրոնային այցագրի նոր կատեգորիան սահմանվել Է Հնդկաստան մուտք գործելու համար այցագիր ստանալու դիմումների արագացված քննարկման համար»,-հայտարարել են երկրի ներքգործնախարարությունում:
Անցած կիրակի օրը՝ օգոստոսի 15-ին, «Թալիբան»-ը հայտարարել Է Աֆղանստանի ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: Դրանից հետո երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին եւ մեկնել արտասահման: