Monday, 15 06 2026
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը

Ինչ ազդեցություն կունենան Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացները Հայաստանի վրա․ մանրամասնում է փորձագետը

Այս պահին Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ առաջնահերթ և անմիջական անհանգստություն Հայաստանի Հանրապետության համար չկա, քանի որ հայ խաղաղապահ զորախումբը դեռ այս տարվա մարտի սկզբին է ավարտել իր ծառայությունը Աֆղանստանում, իսկ ՀՀ քաղաքացիներ այդ երկրում պաշտոնական տվյալներով չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերի վերլուծաբան, արևելագետ Արմեն Պետրոսյանը:

Այդուհանդերձ, վերլուծաբանի կարծիքով, աֆղանստանյան զարգացումները, որ վերջին մի քանի օրերին դարձել են միջազգային լրահոսի թիվ 1 թեման, ուշագրավ են նաև Հայաստանի շահերի և անվտանգության տեսանկյունից:

«Հնարավոր է, որ Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացները որոշակի առումով ազդեն նաև Հայաստանի վրա: Ինչո՞ւ: Նախ, ինչպես արդեն հայտարարվել է՝ Տաջիկստան-Աֆղանստան սահմանին իրավիճակի վատթարացման պարագայում իր կանոնադրությունից բխող որոշակի գործողություններ կարող է իրականացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Եվ Հայաստանը, հանդիսանալով այդ կազմակերպության անդամ, պարզապես չի կարող անմասն մնալ նման գործողություններից», – բացատրեց Արմեն Պետրոսյանը:

Երկրորդը, եթե թալիբներին չհաջողվի ամբողջական իշխանություն հաստատել, և այդ երկրում քաոսային իրավիճակ ձևավորվի, քաղաքացիական պատերազմ սկսվի, ապա, Արմեն Պետրոսյանի մեկնաբանությամբ, ամենայն հավանականությամբ անվտանգության լուրջ սպառնալիքներ և հումանիտար շատ լուրջ խնդիրներ կառաջանան Աֆղանստանի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Բացի այդ, արևելագետը հիշեցրեց, որ Աֆղանստանում որոշակի դերակատարում ունենալու հավակնություններ է դրսևորում նաև Թուրքիան:

Նրա խոսքով՝ եթե մինչև Քաբուլի գրավումը թալիբների կողմից փաստացի Էրդողանին հաջողվել էր պայմանավորվել ե՛ւ Միացյալ Նահանգների, ե՛ւ Աֆղանստանի նախկին կառավարության հետ Քաբուլի միջազգային օդանավակայանը վերահսկելու վերաբերյալ, ապա ներկայում Էրդողանի այդ հավակնությունները խիստ վտանգված են՝ հաշվի առնելով թալիբների մոտեցումը և նրանց վերաբերմունքը Թուրքիայի այդ նախաձեռնությանը, որը արդեն իսկ մի քանի անգամ բացառել են «Թալիբան» շարժման տարբեր ներկայացուցիչներ: Հետևաբար, եթե Թուրքիան փորձի այլ մեխանիզմներով կամ այլ եղանակներով իրականացնել իր այդ նպատակները՝ այդ դեպքում հնարավոր է հակամարտություն նաև Թուրքիա-«Թալիբան» հարաբերություններում: Իհարկե, չի բացառվում նաև համագործակցության հնարավորությունը Անկարայի և թալիբների միջև:

«Իսկ Թուրքիայի կողքին, հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կախվածության աճը Անկարայից, միանշանակ է, որ Էրդողանը փորձելու է ամեն կերպ ապահովել նաև Ադրբեջանի աջակցությունը Աֆղանստանում թուրքական որևէ նախաձեռնությանը: Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանի համար թշնամական երկու երկիր ներգրավվում է մի նոր արկածախնդրության մեջ՝ շատ կասկածելի հետևանքներով կամ արդյունքներով», – արձանագրեց Արմեն Պետրոսյանը:

Փորձագետը հենց այս համատեքստում է տեսնում ամենամեծ վտանգը Հայաստանի Հանրապետության և Արցախի համար, քանի որ միջազգային հանրության և ազդեցիկ խաղացողների ուշադրության շեղումը դեպի Աֆղանստան կարող է իրավիճակից օգտվելու առիթ տալ Արցախի գոտում և Հայաստանի հետ սահմանին պարբերաբար ռազմական լարվածություն հրահրող Ադրբեջանին:

«Դա, իհարկե, վտանգավոր է մեզ համար, որովհետև միաժամանակ ե՛ւ Իրանը, ե՛ւ հատկապես Ռուսաստանը ավելի շատ կենտրոնանում են այլ տարածաշրջանի վրա, որտեղ զարգացումները շատ ավելի անկանխատեսելի բնույթ են կրում: Եվ այս պարագայում, բնականաբար, որոշ չափով շեղվում է ուշադրությունը մեր տարածաշրջանից: Իսկ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների անկանխատեսելի վարքը և սեփական նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու գործելաձևը՝ չի բացառվում, որ Ադրբեջանը կփորձի օգտվել այս իրավիճակից՝ ավելացնելով սադրանքների ծավալները և անգամ նախաձեռնելով շատ ավելի առարկայական և լայնածավալ գործողություններ», – նշեց Արմեն Պետրոսյանը:

Աֆղանստանում անվտանգության միջավայրի կտրուկ վատթարացումն ու անկայունությունը սկսվել էր այն բանից հետո, երբ ապրիլին Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման մասին: Այդ պայմաններում «Թալիբան» ծայրահեղական խմբավորման զինյալները ռազմարշավ էին սկսել՝ նորանոր տարածքներ իրենց ազդեցության գոտու մեջ ընդգրկելու նպատակով: Օգոստոսի 15-ին միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ «Թալիբանի» զինյալները մտել են մայրաքաղաք Քաբուլ, իսկ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է տվել՝ լքելով երկիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում