Ամերիկյան վարչակազմն աշխատում է Կատարի հետ համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը կլուծի երկրում Աֆղանստանի քաղաքացիների ժամանակավոր տեղակայման հարցը։ Խոսքը մոտ 8000 մարդկանց մասին է, ովքեր օգնություն են ցուցաբերել ամերիկացի զինվորականներին։ Այդ թվում ներառված են նաև նրանց ընտանիքների անդամները։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Եթե գործարքը կնքվի, ապա շուտով Կատարի մայրաքաղաք Դոհա կուղևորվի 1-2 հազար աֆղաններից կազմված առաջին խումբը։
ԱՄՆ-ում Կատարի դեսպանատունը չի պատասխանել տեղեկությունը մեկնաբանելու CNN-ի հարցմանը։
Պետդեպն իր հերթին հայտնել է, որ չի կարող անվանել երրորդ երկրները, որտեղ կտեղակայվեն աֆղան փախստականները։








































