Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի աճը եղել է առավելագույնը պանդեմիայի մեկնարկից ի վեր։ Վերջին 24 ժամում երկրում հայտնաբերվել է ավելի քան 20 հազար դեպք։ 5773-ը բաժին է ընկել Տոկիոյին։ Քաղաքում մինչ սեպտեմբերի 1-ն արտակարգ դրության ռեժիմ կգործի։
Ճապոնական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Տոկիոյում ամառային Պարալիմպիկ խաղերը կընթանան առանց հանդիսատեսի՝ համաճարակաբանական իրադրության վատթարացման պատճառով։ Սակայն վերջնական որոշումը կընդունվի օգոստոսի 16-ին՝ երկրի կառավարության և Միջազգային պարալիպիկ կոմիտեի ներկայացուցիչների հանդիպումից հետո։ Պարալիմպիադան կկայանա օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։
Մինչ օրս Ճապոնիայում կորոնավիրուս է հաստատվել 1,08 մլն մարդու մոտ, ավելի քան 15,3 հազար պացիենտ մահացել է։






































