«Թալիբան» արմատական շարժման անդամները հանդես են եկել ուղերձով, որում հավաստիացրել են Աֆղանստանի հարևան երկրների, ինչպես նաև Իսլամական Հանրապետությունում գտնվող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների անդամների համար սպառնալիքի բացակայության մասին: Այս մասին ասվում է երկուշաբթի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք ցանկանում ենք հերթական անգամ հաստատել մեր հարևաններին, որ մեր կողմից նրանց ոչ մի խնդիր չենք ստեղծի։ Բացի այդ, ցանկանում ենք հաստատել բոլորին, որ ոչ մի սպառնալիք չենք ներկայացնի դիվանագետներին և դեսպանատների, հյուպատոսարանների և (միջազգային) կազմակերպությունների աշխատակիցներին»,- ասված է թալիբների Կատարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Նաիմի Twitter-ում զետեղված էջում:
Ավելի վաղ այդ օրը «Թալիբան» շարժման գրոհայինները գրավել էին Աֆղանստանի Լոգար նահանգի վարչական կենտրոնը, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից 50 կմ դեպի հարավ:
ՆԱՏՕ-ի պետությունների մեծ մասը, ներառյալ ԱՄՆ-ը, արդեն սկսել են իրենց քաղաքացիների տարհանումը՝ Քաբուլի մոտ թալիբների ջոկատների արագ առաջխաղացման կապակցությամբ։
Ամերիկացի դիվանագետների տարհանման համար Վաշինգտոնն արդեն ձեռնամուխ է եղել լրացուցիչ զինծառայողների տեղափոխմանը Աֆղանստանի մայրաքաղաք։ Զորքերի հիմնական մասը կժամանի մինչև հանգստյան օրերի ավարտը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է որքան կարող է օգնել Քաբուլում կառավարությանը։ Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Բրյուսելում՝ Աֆղանստանի իրադրության վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով:
Լոնդոնը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, որոնք ցանկանում են թույլ չտալ Աֆղանստանը ահաբեկիչների որջ դարձնելը։ Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։








































