«Ցանկացած իշխանություն կերազեր այսպիսի ընդդիմություն»,-նշում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Ասում է՝ ընտրություններից հետո իրենց նպատակն ու պայքարի տիրույթն այլ են։ Շեշտում է՝ իշխանությունն այլևս խնդիր չունի ընդդիմությանը ինչ-որ բան ապացուցելու։ Այդ ապացույցը տվել է հանրությունն իր ընտրությամբ։ Գաբրիելյանի կարծիքով՝ ընդդիմությունը ժամ առ ժամ գիտակցում է, որ պարտվել է ու վերադառնում է կառուցողական դաշտ։