Wednesday, 01 07 2026
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան

Արցախի անկախության ճանաչման հարցը պետք է լինի Հայաստանի խորհրդարանի թիվ մեկ հարցը

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը

-Պարոն Բալայան, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե Հայաստանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը և նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում: Նաև նշում է, որ Ադրբեջանի զինուժը կձեռնարկի միջոցներ: Արցախի ԱԳ նախարարն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում Արցախում խաղաղ կյանքի հանդեպ անվստահություն առաջացնել և Արցախը հայաթափել: Այս պայմաններում ո՞րը պետք է լինի Արցախի խորհրդարանական ուժերի դերն այս հարցում:

-Ես կարծում եմ՝ երեք ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: Առաջինը հասարակության հետ աշխատանքն է, որովհետև, թե պատերազմի ընթացքում, թե դրանից հետո ժողովուրդն ինչ-որ ձևով ահաբեկված է, ժողովրդի մեջ կան մտահոգություններ և անորոշություն ապագայի նկատմամբ: Պետք է աշխատանք տանել հասարակության հետ, որպեսզի նա նորից իր առօրյա կյանքի մեջ մտնի, փորձի երկիրը կառուցել: Երկրորդը արտաքին մարտահրավերներն են. կարծում եմ՝ պետք է նոր որակի հարաբերություններ ձևավորվեն ՌԴ-ի հետ, որովհետև վերջիվերջո, մենք ունենք պատմական փորձ և այդ դաշնակցային հարաբերություններից միանշանակ օգտվել և ապագայում կարող է օգտվել թե հայկական կողմը, թե ռուսական: Հետևաբար, պետք է այս ասպարեզում կառուցողական և նոր քայլեր կատարվեն: Եվ երրորդ ուղղությունը միջազգային հանրության հետ աշխատանքն է՝ Արցախի կարգավիճակի վերջնական ճշտման հարցով: Գաղտնիք չէ, որ համանախագահող երկրները, եթե նույնիսկ բաց տեքստով չեն ասում, համենայնդեպս, ակնարկում են, որ հարցը վերջնականապես կարգավորված չէ և կարգավորման կարիք ունի: Կարծում եմ՝ այդ կարգավորումը խաղաղություն կբերի տարածաշրջանին, արնածոր վերքերը կբուժվեն, և դա շահեկան կլինի ոչ միայն հայության, այլ նաև Ադրբեջանի համար:

-Պատերազմից հետո ո՞րը պետք է լինի Արցախի դերը, մարտավարական և ռազմավարական առաքելությունը: Կարողանո՞ւմ ենք համարժեք առաջ շարժվել, թե ոչ:

-Ինձ թվում է, որ այս պահին մեր հնարավորությունները բավականին սուղ են: Պատերազմում պարտությունը,  երկրի մեծ մասի կորուստը որոշակիորեն նվազեցրել են որոշակի դերակատարում ունենալու հնարավորությունները: Ես կարծում եմ՝ նման քայլեր պետք է ձեռնարկվեն Հայաստանի կողմից՝ ներառելով այդ գործընթացներում նաև Արցախին:

-Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի հետ մեր փոխադարձ այցերը, նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Զասի այցը Երևան: Ընդհանրապես, Մոսկվայի և ՀԱՊԿ-ի դիրքորոշումը ինչպես եք գնահատում մեզ հուզող հարցերում:

-Ես կարծում եմ, որ արվող քայլերը ճապաղ են, պետք են ավելի արագ, հաշվարկված և հեռանկար ունեցող քայլեր կատարվեն, որպեսզի մենք կարողանանք այն ճգնաժամը, այն իրավիճակը, որ ստեղծված է մեր երկու երկրներում, փորձ արվի հաղթահարել:

-Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում: Կողմերը կարողանո՞ւմ են նորմալ համագործակցել, թե՞ կողմերն ավելի շատ սադրանքների են տրվում:

-Բնականաբար, տաբեր կողմերից փորձելու են սխալ ճանապարհով տանել, փորձելու են նման հայտարարություններով որոշակի լարվածություն ստեղծել, հայ-ռուսական բարեկամության մեջ խութեր գտնել: Դա լինելու է, դրա համար ես ասում եմ, որ պետք է սթափ, մտածված, հեռանկարային քայլեր կատարել:

-Արդյոք Արցախի անկախության ճանաչման հարցը չպետք է լինի Հայաստանի խորհրդարանի թիվ մեկ հարցը:

-Կարծում եմ՝ այո: Այդ ռեսուրսը Հայաստանն ունի, վերջիվերջո, միջազգայնորեն ճանաչված երկիր է: Գոյություն ունեն կապեր, պարզապես աշխատել է պետք և այդ ճանապարհով գնալ, ոչ թե անընդհատ նախկիններին քննադատել, ասել՝ ամեն ինչի պատճառն իրենք են: Արդեն պետք է հաջորդ քայլը կատարվի առօրյա մեր խնդիրները լուծելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում