Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որպես Օքսֆորդի համալսարանին կից «Իսլամական հետազոտական կենտրոնի» անդամ, կմեկնի Սաուդյան Արաբիա, որպեսզի մասնակցի նրա նիստին։ Նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին։
Նիստին մասնակցելու են նաև Քուվեյթի փոխվարչապետ և արտգործնախարարը, Սաուդյան Արաբիայի նախկին հետախուզության պետ, Վաշինգթոնում ու Լոնդոնում նախկին դեսպանը և այլք։
Նիստից հետո Աբդուլլահ Գյուլը հանդիպումներ կունենա հայտնի արաբ գործարարների և սաուդյան պաշտոնատար անձանց հետ։ Գյուլի սաուդյան այցը կավարտվի օգոստոսի 14-ին։