Tuesday, 30 06 2026
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո

Խորհրդարանի սրացման ներքին ու արտաքին երանգները

Հայաստանի խորհրդարանի օգոստոսի 11-ի նիստը գրեթե վերածվում էր ձեռնամարտի, որի նուրբ հրահրումը դարձյալ գալիս էր արմատական ընդդիմության տիրույթից: Ընդ որում, այստեղ նշմարվում է բավականին ուշագրավ մի պատկեր: «Հայաստան» և «Պատիվ ունեմ»  դաշինքները պայմանականորեն բաժանվում են վարքագծային երկու դրսևորումներ կրող թևերի: Թև, որը մնալով իշխանության հասցեին կոշտ քննադատության և հռետտորաբանության դիրքում, այդուհանդերձ մնում է նաև խորհրդարանական-քաղաքական վարքագծի շրջանակում, և թև, որը խորհրդարանում կարծես թե այդ ուժերի փողոցային ակցիաների «տրանսլյատորն» է՝ համապատասխան, հետպատերազմյան ամիսներից հանրությանը ծանոթ գրեթե փողոցային հռետորաբանությամբ: Սա արմատական ընդդիմության համար աշխատանքի բաժանու՞մ է, թե՞ ներընդդիմադիր բաժանարար գծերի առկայություն և դրսևորում: Այդ հարցը թերևս ունի գոյություն ունենալու հիմք, եթե նկատի առնենք այն, որ այսպես ասած շատ բուռն մեկնարկային ակտից հետո, խորհրդարանական ընդդիմության և մեծամասնության աշխատանքը այդուհանդերձ նկատելիորեն մոտենում էր խորհրդարանական հարթակին բնորոշ ռեժիմի: Իհարկե, գուցե այդ տրամադրությունը խաբկանք էր, սակայն հատկանշական է, որ դրանով հանդերձ, օգոստոսի 11-ին տեղի ունեցավ բավականին ուժգին բռնկում:

Արդյո՞ք խորհրդարանական այդ հանգամանքը պայմանավորված էր խորհրդարանի ընդդիմության ներսում եղած հենց տարակարծությամբ՝ պե՞տք է գնալ խորհրդարանական հարթակին համարժեք վարքագծի, թե՞ պետք է այդ հարթակ բերել մինչ այդ եղած փողոցային-հրապարակային վարքագիծը: Այդ հանգամանքից զատ, ուշադրության է արժանի գուցե նաև այն, որ Հայաստանի խորհրդարանում իրավիճակը բախման սցենարով է տարվում մի փուլում, երբ նկատելի է դառնում արտաքին, ռեգիոնալ բարդ հարցերում պաշտոնական Երևանի դիրքորոշումների կոշտացումը, ինչը կարող է բխել որոշակի ինքնավստահությունից, ու նաև ռեգիոնալ իրադրության փոփոխության միտումներից՝ պայմանավորված գուցե Մինսկի խմբի երեք համանախագահների միջև որոշակի քննարկումներով, ինչը ակնհայտ մտահոգություններ է առաջացնում Ադրբեջանի, և ավելի շատ գուցե Թուրքիայի մոտ:

Ահա այդ ֆոնին, երբ Ադրբեջանն իր մտահոգությունները արտահայտում է սահմանային սրացումներով, այդ թվում՝ Արցախի հատվածում, սուր իրավիճակներ են խթանվում նաև Հայաստանի խորհրդարանում: Պատահակա՞ն զուգորդում է, թե՞ նրբորեն հեռակառավարվող: Համենայնդեպս, Հայաստանում այդպիսի զուգորդումները ցավոք սրտի աննախադեպ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում