
Microsoft կորպորացիայի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը զիջել է դիրքերն աշխարհի հարուստների Forbes-ի վարկանիշում՝ 4-րդից հայտնվելով 5-րդ տեղում։ Նրա դիրքերը թուլացել են կնոջից՝ Մելինդայից բաժանվելուց հետո։
Մայիսից Cascade Investment ներդրումային ընկերությունը, որը ստեղծել է միլիարադտերը, նրա նախկին կնոջն է փոխանցել մոտ 5․6 մլրդ դոլար։ Այժմ ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատվում է 129,6 միլիարդ դոլար։ Նա իր տեղը զիջել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, ում կապիտալը գնահատվում է 130,3 մլրդ դոլար։