Thursday, 04 06 2026
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով

Կեչառիսի վանքի հարևանությամբ «կերուխումի» սրահի շինարարությունը պետք է կասեցվի

Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հրատապ ահազանգ-նամակով դիմել է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որը վերաբերում է Հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք.am» կայքում 11.08.11թ. ժամը 18:39-ին տեղադրված տեսանյութին, որտեղ լրագրողը պատմում է Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու հարեւանությամբ գտնվող եկեղեցապատկան հողերում իրականացվող ապօրինի եւ անպատկառ շինարարությանը:

Պատգամավոր Բախշյանի նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի տիկին Պողոսյան,

Տեղյա՞կ եք արդյոք «Հետք.am» կայքէջում 11.08.11թ. ժամը 18:39-ին տեղադրված տեսանյութին, որը պատմում է Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու հարեւանությամբ եկեղեցապատկան հողերում իրականացվող «հարսանյաց սրահի», «ուտել-խմելու տեղի» շինարարության մասին, որի օրինականությունը խիստ կասկածելի է, որովհետեւ, ըստ տեսանյութի` չկա Ծաղկաձորի քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության թույլտվությունը: Տեսանյութում խոսվում է նաեւ այդ շինարարական տարածքում գտնված հնեաբանական նշանակության գտածոների մասին, որոնք ոչնչացվում են շինարարների կողմից:

Չնայած տեսանյութում շինարարը խոսում է նաեւ եկեղեցու կողմից աջակցության ու հովանավորության մասին, սակայն ոչ Կոտայքի առաջնորդը, ոչ էլ Կեչառիսի հոգեւորականները ստույգ ոչինչ չգիտեն եկեղեցապատկան հողերի վարձակալությամբ տրված լինելու մասին:

Անձամբ Դուք, որպես մշակույթի նախարար, որքանո՞վ եք նպատակահարմար գտնում եկեղեցու հարեւանությամբ գործող “ուտել-խմելու” տեղի գոյությունը, որն իր ձեւով ու բովանդակությամբ բոլորովին նման չի լինելու Սփյուռքում տարածված Հայ Առաքելական եկեղեցիներին կից սրահներին:

Խնդրում եմ ԱԺ կանոնակարգ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե, որքանո՞վ է տեսանյութում պատմվող շինարարության թույլտվության համար անհրաժեշտ ուսումնասիրությունները համաձայնեցված Մշակույթի նախարարության պատկան գերատեսչությունների հետ եւ նախարարության կողմից կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ապօրինի շինարարությունը կասեցնելու համար»- ասված է Անահիտ Բախշյանի նամակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում