ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը խնդիր տեսնում է այն հարցում, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ընդդիմության նախագահությամբ է գործելու։ Ասում է՝ բարդ է նույն նախադասության մեջ լսել մարդու իրավունքներ ու ԱԺ ընդդիմություն եզրույթները։ Խոսելով անվտանգային խնդիրների մասին, պատգամավորը ընդգծում է․ «Անվտանգության հարցերի շուրջ գործընկերներս իմպրովիզներ չպետք է անեն․ դրանք պետք է հիմնվեն պաշտոնական աղբյուրների վրա»։










































