Ռուսաստանի արտգործնախարարությունը քննադատել է Իսրայելի կողմից Արևելյան Երուսաղեմում հրեական նոր բնակավայրեր կառուցելու ծրագրերը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Իսրայելի կառավարության կողմից Արևելյան Երուսաղեմում հրեական նոր բնակավայրեր կառուցելու որոշումը վտանգի է ենթարկում մերձավորարևելյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի կառավարությունը վերջնականապես հաստատել էր 1967 թ. վեցօրյա պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից գրավված Արևելյան Երուսաղեմում ևս 1600 տուն կառուցելու մասին որոշումը:
Իսրայելի իշխանությունները հայտարարում են, թե երկրում ծավալվել է դժգոհություն բնակարանների բարձր գների պատճառով, և նոր բնակավայրերի կառուցումն անհրաժեշտ է ներքին ճգնաժամից դուրս գալու համար:











































