Կարիբյան Սենտ Վինսենտ եւ Գրենադիններ կղզի-պետության իշխանությունները բժիշկների հանձնարարականներով վարչապետ Ռալֆ Գոնսալվեսին, որն օգոստոսի 5-ին վիրավորվել Է բողոքի ակցիաների ժամանակ, ուղարկել են Բարբադոս բուժում անցնելու համար: Այդ մասին հայտնել Է տեղական News784 նորությունների պորտալը:
Պորտալի տվյալներով՝ ֆինանսների նախարար Կամիլո Գոնսալվեսը խորհրդարանին իրազեկել Է, որ հարեւան երկրում կառավարության ղեկավարը կանցնի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ինչպես նաեւ նշել Է, որ իշխանությունները հարձակումը գնահատում են որպես մահափորձ քաղաքական գործչի դեմ: «Ես ցանկանում եմ հստակ նշել. դա քերծվածք չԷ, դա մահափորձ Է վարչապետի դեմ»,- ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքը մեջբերում Է պորտալը: Ավելի վաղ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ դատապարտում են հարձակվողների անօրինական գործողությունները: Կարիբյան Սենտ Վինսենտ եւ Գրենադիններ կղզի-պետության վարչապետ Ռալֆ Գոնսալվեսը գլխի վնասվածք Է ստացել երկրի մայրաքաղաք Քինգսթաունում բողոքի ակցիաների ժամանակ:
Դրա մասնակիցներից մեկը նրա վրա կարծր առարկա Է նետել: Ավելի ուշ նախարարների կաբինետի դիվանատունը հայտնել Է, որ վարչապետը լավանում Է: Բողոքավորները հանդես են գալիս առողջապահության մասին օրենքումմի շարք ուղղումների դեմ, որոնք ենթադրում են նաև պետական ծառայողների պարտադիր պատվաստում կորոնավիրուսի դեմ: Պաշտոնական տվյալներով՝ շուրջ 111 հազար բնակչությամբ երկրում համավարակի ամբողջ ժամանակամիջոցում արձանագրվել են կորոնավիրուսով 2 298 վարակվածներ, 12 մարդ մահացել Է, ապաքինվել Է 2 233 հիվանդ: Փետրվարին որոշում Է ընդունվել երկրին տրամադրել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության առնվազն 45,6 հազար պատվաստանյութ COVAX միջազգային մեխանիզմի միջոցով: Այսօրվա դրությամբ պատվաստումներ են արել պետության 25,6 հազար քաղաքացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:







































