Ի պատասխան Լոնդոնում օրեր առաջ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների` 22-ամյա բրիտանացի Սեմ Փեփերը Facebook-ով և սոցիալական այլ ցանցերի միջոցով նախաձեռնել է նոր գործողություն, որի անունն է «Մեկ գավաթ թեյ»:
Երիտասարդն առաջարկում է մեկ գավաթ թեյի շուրջ քննարկել երկրում ծավալված խնդիրները և անկարգությունների պատճառները:
Ակցիային կարող են միանալ բոլոր ցանկացողները, մեկ գավաթ թեյ վերցնել և ֆորումներում քննարկումներ ծավալել երկրում տեղի ունեցած բռնությունների մասին:
Միաժամանակ, ինչպես նշել էինք, Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է սոցիալական ցանցերի հանդեպ վերահսկողություն հաստատելու իր մտադրության մասին, քանի որ դրանք օգտագործվել են զանգվածային անկարգություններ հրահրելու համար:











































