Գերմանիայի դատարանը 14-ամսյա պայմանական ազատազրկման է դատապարտել թոշակառուին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր իր ցախանոցում պահել է «Պանտերա» տեսակի տանկ։ Այս մասին հայտնում է ВВС-ն: Նրա նկատմամբ սահմանվել է նաև 250 հազար եվրո տուգանք։
Հաղորդվում է, որ Հայկենդորֆ կոմունայում բնակվող 84-ամյա տղամարդու ցախանոցում ոստիկանները, բացի տանկից, հայտնաբերել են նաև զենիթային հրանոթ և այլ զենքեր: Դրանք ցախանոցից դուրս բերելու հարցում իրավապահներին օգնել են Բունդեսվերի զինվորները։
Դատարանի որոշմամբ՝ թոշակառուն պետք է հաջորդ երկու տարիների ընթացքում վաճառի դրանք կամ նվիրի թանգարանի կամ կոլեկցիոների։