Թուրքիայում օգոստոսի 3-ին ի հայտ բերված կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը կազմել է 24 832․ սա առավելագույն ցուցանիշ է մայիսի 5-ից ի վեր։ Ցուցանիշը հուլիսի սկզբից աճել է ավելի քան հնգակի։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Մեկ օրում կատարվել է 256 163 թեստ, գրանցվել՝ 126 մահ։
Երկրում հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է ավելի քան 41 մլն քաղաքացի, երկրորդ դեղաչափով պատվաստվել՝ ավելի քան 27 մլն-ը։








































