Sunday, 14 06 2026
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

Երբ Իրանի դեսպանն այցելում է Գեղարքունիքի սահմանագոտի, դա ինքնաբերաբար չի նշանակում, թե գնում է մեր արդար դատը պաշտպանելու

Երբ Իրանի դեսպանն այցելում է Գեղարքունիքի սահմանագոտի, դա ինքնաբերաբար չի նշանակում, թե գնում է մեր արդար դատը պաշտպանելու: Բերենք մի օրինակ: Գեղարքունիքի սահմանագոտի այցելեց նաեւ ԱՄՆ դեսպանը, որից հետո եղան հայտնի մարտերը այդ գոտում, եւ որից հետո եղավ ԱՄՆ պետքարտուղարության հայտնի արձագանքը դրանց՝ հավասարության հստակ նշանով:

Ընդ որում, մենք կարող ենք «նեղանալ» այդ նշանների համար, ինչպես եւ արել ենք օրինակ վերջին տասնամյակում, երբ Ադրբեջանը թե արցախյան, թե հայաստանյան ուղղությամբ սահմաններին զբաղված էր մարդասպանության ու ռազմական շանտաժի քաղաքականությամբ: Կարող ենք «նեղանալ», բայց դա կլինի մեր ոչ թե արդարության սրված զգացումի, այլ քաղաքական սուր անմեղսունակության դրսեւորում:

Մենք պետք է դադարենք քաղաքական իրողությունները դիտարկել միայն մեկ-երկու հրապարակային հայտարարության տրամաբանությամբ, որովհետեւ հարաբերությունների մեխանիզմը իրականում շատ ավելի խորն է: Օրինակ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կարող է անսահման համակրանք ու սեր տածել հայերի, Հայաստանի, նաեւ Հայաստանի առաջին դեմքի հանդեպ, բայց ֆրանսիական արտաքին քաղաքականությունը մշակում է մի ամբողջ ինստիտուտ, եւ ոչ թե համակրանքի, այլ ամենամանրակրկիտ հաշվարկների վրա: Եվ հավատացնում եմ ձեզ, որ այդ ինստիտուտում Հայաստանի բաժինը մեղմ ասած առաջնային շարքերում չէ: Ու դա եւս, օբյեկյտիվ իրողություն է, ոչ թե «նեղանալու» առիթ:

Այդ ինստիտուտից Մակրոնի սեղանին հայտնվում են բազմաթիվ թղթեր ու առաջարկներ, իհարկե նաեւ զտվելով ճանապարհին: Վերջում ստացվում է մոտավորապես այն, թեկուզ պայմանականորեն, ինչ ասաց Ֆրանսիայի դեսպանը նախագահ Մակրոնի Հայաստան այցի մասին, հայտնի հարցազրույցում՝ Մակրոնը Հայաստան կգա այն ժամանակ, երբ հարմար կլինի Ֆրանսիային, այլ ոչ թե կգա ըստ Հայաստանի հարմարության:

Ֆրանսիան մեր բարեկամն է, անխոս, բայց ոչ մեր անմեղսունակ բարեկամը: Եվ թերեւս մենք ինքներս պետք է լինենք շահագրգռված, որ մեր բարեկամ պետությունները համաշխարհային քաղաքականության առումով չլինեն «անմեղսունակ» կամ ոչ ադեկվատ:

Եվ, այդ ամենը, կրկնեմ, ոչ նեղանալու առիթ է, ոչ էլ գլուխն ափերի մեջ առնելու կամ գլխին հող լցնելու առիթ, այլ ընդամենը իրավիճակը առավելագույնս համակողմանի եւ հաշվարկված գնահատելու եւ բոլորի հետ այդ գնահատականի հիման վրա աշխատելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում