BBC-ի միջազգային ծառայությունը Լիբիայի Միսրատա և Բենղազի քաղաքներից ռադիոհաղորդումներ կվարի:
Եթերի հիմնական ժամանակը տրամադրվելու է արաբալեզու հաղորդումներին, իսկ անգլերեն եթերը կլինի օրական միայն մեկ ժամ:
Ինչպես հայտնել է BBC-ի միջազգային ծառայության ղեկավարներից մեկը` նոր ծառայությունը թույլ կտա Բենղազիի և Միսրատայի բնակիչներին տեղեկություններ ստանալ այնպիսի աղբյուրից, որին կարելի է վստահել:
Հիշեցնենք, որ այս քաղաքները գտնվում են ապստամբների հսկողության տակ:









































