Friday, 26 04 2024
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի վերադարձի սպառնալիքի մասին

Վաշինգտոնը կարծում է, որ Վրաստանը քաղաքական ճգնաժամի վերադառնալու ռիսկ ունի՝ իշխող թիմի Միշելի համաձայնագրից դուրս գալու որոշումից հետո: jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Twitter-ում հրապարակած գրառման մեջ:

«Ապրիլի 19-ի համաձայնագրից «Վրացական երազանք» կուսակցության դուրս գալը խարխլում է անհրաժեշտ բարեփոխումների միջոցով երկրի առաջընթացի համաձայնեցված ուղին և քաղաքական ճգնաժամի ռիսկ է առաջացնում: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին միասին աշխատել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման առաջմղման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Նախօրեին «Վրացական երազանքը» հայտարարել էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ապրիլի 19-ին ընդդիմության մի մասի հետ ստորագրված քաղաքական համաձայնագրից դուրս գալու մասին: Այսպիսով, Վրաստանի իշխանությունները հրաժարվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել այն դեպքում, եթե այս աշնանը ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցությունը 43 տոկոս չհավաքի:

Խոսելով պայմանագրից դուրս գալու պատճառների մասին՝ «Վրացական երազանք»-ից հայտնել են, որ մինչ այժմ փաստաթուղթը չի ստորագրել ընդդիմադիր պատգամավորների կեսից ավելին, այդ թվում՝ երկրի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը», սակայն միջազգային գործընկերները թողնում են այս փաստն առանց արձագանքի:

Միևնույն ժամանակ, «Վրացական երազանք»-ում ընդգծել են, որ համաձայնագրի հիմնական պահանջները կատարված են՝ ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքի համասեփականատեր Գիորգի Ռուրուան և «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան ազատ են արձակվել բանտից, իսկ երկրում սկսվել են լայնածավալ բարեփոխումներ: Ելնելով դրանից՝ «Վրացական երազանք»-ում կարծում են, որ նախաձեռնման պահից 100 օր հետո համաձայնագիրը «կատարել է իր առաքելությունը և սպառել իրեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում