Հայաստանում կորոնավիրուսից բուժում են ստանում նաև օտարազգիները՝ պետպատվերի շրջանակներում։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այո, մենք ի սկզբանե որդեգրել ենք այդ քաղաքականությունը, որվհետև կա հստակ հիմնավորում դրան՝ կորոնավիրուսը հանրային վտանգավոր վարակ է, որը, ցավոք սրտի, տարածման մեծ թվերի շրջանակներում պարալիզացնում է ոչ միայն առողջապահական համակարգը, այլև՝ ամբողջ երիրը և մարդկային կորուստների տեղի է տալիս։ Նման պարագայում, ինչպես շատ-շատ այլ երկրներ, մենք ապահովում ենք անվճար բուժումը՝ կորոնավիրուսով հիվանդ բոլոր քաղաքացիների, որոնք գտնվում են ՀՀ-ում»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ շարունակելու են ՀՀ բոլոր քաղաքացիներին բուժել։