40 ժամ տևած հարցաքննությունից հետո քննիչները եկել են այն եզրակացության, որ Բրեյվիկը միայնակ է գործել:
Հանցագործը պնդում է, որ ինքը հանդիսանում է ընդհատակյա մի կազմակերպության անդամ, որը աշխատում է Եվրոպան փրկել մուսուլմաններից և լիբերալ քաղաքական ուժերից:
Բրեյվիկի գործով ոստիկանությանը կամավորական սկզբունքներով աջակցող ծրագրավորողները հանցագործի մանիֆեստում հայտնաբերել են գաղտնի ծածկագրեր, որոնցով նշված են եղել մի շարք օբյեկտների կոորդինատներ ամբողջ Եվրոպայում: Մանիֆեստի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են կառավարական շենքերի, կուսակցական գրասենյակների, օդանավակայանների, մզկիթների, բանկերի, դպրոցների և երկաթուղային կայարանների կոորդինատներ եվրոպական տարբեր երկրներում:
Այժմ քննիչները պարզում են՝ գաղտնազերծված կոորդինատները նոր ահաբեկչությունների թիրախնե՞ր են, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Նորվեգիայում 2011 թ. հուլիսի 22-ին, կրկնակի ահաբեկչություն իրագործելով, Անդերս Բրեյվիկը սպանել էր 77 մարդու:










































