Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ և քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը։
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը կարևորել են Սիրիայում արյունահեղության դադարեցման և շուտափույթ կերպ ժողովրդավարությանն անցում կատարելու անհրաժեշտությունը։ Էրդողանն ու Օբաման պայմանավորվել են այսուհետ նույնպես հետևել սիրիական զարգացումներին։
Հիշեցնենք, որ Դավութօղլուի սիրիական առաքելությունից առաջ և հետո նրա հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։








































