Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին հայտարարեց, թե Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ մի շարք կարևոր շեշտադրումներ է արել:
Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձավ ատելության խոսքին վերաբերող հատվածին:
Ըստ ՍԴ-ի՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն, ամրապնդելուն:
«Ուզում եմ ասել հետևյալը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովում ու Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության ու բարեկեցության», – ասաց նա: