Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Սպասելի էր պաշտպանության նախարարի հրաժարականը. ենթադրում եմ, որ գլխավոր շտաբի պետի փոփոխություն ևս կլինի

Երասխում լարվածության ֆոնին հրաժարական տվեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Որքանով էր ճիշտ նման լարված պահին նախարարի հրաժարականը: Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ, ով նշեց. «Մենք ոչ թե պետք է գնահատենք, արդյոք այս պահին փոփոխությունների գնալը ճիշտ էր, թե սխալ, այլ շատ ավելի կարևոր է, թե ով է նշանակվելու պաշտպանության նախարար: Եթե նշանակվելու է այնպիսի կոմպետենտ անձ, որը կկարողանա իրավիճակն իր ձեռքը վերցնել և ռազմական ոլորտը կարգի բերել, ես կարծում եմ՝ դա նույնիսկ անհրաժեշտություն է»:

Քաղաքագետի խոսքով, սպասելի էր, որ պաշտպանության նախարարը հրաժարական է տալու. «Ես ճիշտն ասած, ենթադրում եմ, որ հնարավոր է նաև գլխավոր շտաբի պետի փոփոխություն լինի՝ առաջին հերթին կապված ընտրություններից հետո  նոր կառավարության ձևավորման, և երկրորդ հերթին կապված այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին:

Այս հրաժարականը եղավ ճիշտ ժամանակին, ՍԴ որոշումից հետո, երբ արդեն պարզ էր, որ նոր կառավարություն է ձևավորվելու և Վաղարշակ Հարությունյանն էլ անցումային նախարար էր, որը նշանակվել էր պատերազմից հետո ընդամենը որոշակի կայունություն ապահովելու համար: Որոշակի կայունություն Հայաստանի բանակում եղավ, երկու անգամ զորակոչ ու զորացրում իրականացվեց: Կարծում եմ, արդեն ժամանակն էր անցումային նախարարին փոխարինելու հիմնական և խնդիրներ լուծող նախարարով: Վաղարշակ Հարությունյանը նշանակվել էր մինչև կառավարության վերալեգիտիմացումը: Այժմ վերալեգիտիմացումը փաստ է, պետք է լինի նոր կառավարություն, նոր պաշտպանության նախարար, որը պետք է իրավիճակի վերաբերյալ հստակ տեսլական ունենա, ռազմավարության իրականացման սեփական ուղիները, սեփական հնարավորությունները բերի և փորձի վերականգնել բանակը, որովհետև առաջիկայում մեզ սպասվում են խնդիրներ, որոնց համար մեզ ուղղակի անհրաժեշտ է ունենալ ուժեղ բանակ»,-հայտարարեց Ռոբերտ Ղևոնդյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ կարծես կառավարության ընտրությունը կանգ է առել Արշակ Կարապետյանի վրա, ով արդեն նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, քաղաքագետն ասաց. «Եթե իշխանությունը տեսել է նման որակներ, և որոշել է Արշակ Կարապետյանին առաջադրել այդ պաշտոնին, հույս ունենանք, որ կկարողանա իրականացնել իր առջև դրված խնդիրը»:

Մամուլը գրում էր նաև, որ նախարար կարող է նշանակվել Սամվել Բաբայանը: Այս առնչությամբ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Սամվել Բաբայանի թեկնածությանը դեմ չեմ, նա  բավականին փորձառու ռազմական գործիչ է և ունի հստակ տեսլական ռազմական գործի հետ կապված: Ես կարծում եմ՝ նշված մասնագետի կողմից ղեկավարվելու դեպքում հնարավոր է իրականացնել այն առաջնահերթ խնդիրները, որոնք այս պահին կանգնած են ՀՀ ՊՆ-ի առջև:

Գուցե իշխանությունը գտնի այլ թեկնածու ևս, որը կկարողանա դա իրականացնել: Ամեն դեպքում առաջնահերթ գործոնը, որի հիման վրա պետք է ընտրություն կատարել, պետք է լինի պրոֆեսիոնալիզմը և նշված խնդիրներն իրականացնելու կարողությունը: Նոր նախարչարը պետք է կարողանա իրականացնել այդ բարեփոխումները և Հայաստանի բանակը վերադարձնել տարածաշրջանում հաղթող բանակի կարգավիճակը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում