Ռուսական Սոչի քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հանդիպումները:
3-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը մրցում է Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի հետ: Այս զույգի հաղթող պարզ կդառնա թայ-բրեյքում: Գրոսմայստերները տոնել են մեկական հաղթանակ:
Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: