Երբ Քոչարյանի 300․1 հոդվածը կար,ասում էին կեցցե մեր արդար դատարանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔՊ կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքները ամփոփոխ թողնելու վերաբերյալ ՍԴ որոշմանը:
Ա․ Քոչարյանի խոսքով՝ հենց այս իշխանությունները որևէ ճնշում չգործադրելով, ապահովեցին երկրի կայունությունը․ «Ռևանշի ուժերը թող պատրաստվեն ԱԺ-ում աշխատանքի: «Հայաստան» դաշինքը գործում է «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով»:
Ընդդիմության կողմից հնչող սպառնալիքները Ա․ Քոչարյանը լուրջ չի ընդունում․ «Դդժոխքը պառլամենտում չէ, «Հայաստան» դաշինքը չի կարող մեր կյանքը թունավորել: Իշխանության թափանիվը ճիշտ է պտտվում․հետևանքները ծանր են լինելու»,-նկատեց Անդրանիկ Քոչարյանը: