Եգիպտոսի Ռազմական Ուժերի Բարձրագույն Խորհուրդը, որը կառավարում է երկիրը Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո, հաստատել է 30 տարի գործող արտակարգ դրությունը կանգնեցնելու գործընթացի սկիզբը: Քայլ առ քայլ իշխանությունը անցնելու է քաղաքացիական կառավարությանը` հաղորդում է Reuters-ը:
«Կառավարությունը համարում է, որ ռազմական ուժերի բարձրագույն խորհուրդը իրեն շնորհած հավելյալ իրավասությունների կարիքը չունի»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ արտակարգ դրությունը մտցվել էր 1981 թ. երկրի ղեկավար Անվար Սադաթի սպանությունից հետո: 2005 թ. նախագահական ընտրություններից առաջ Մուբարաքը խոստացել էր չեղարկել այն, սակայն 2008 թ. հերթական անգամ երկարացրեց:











































