Էստոնական դատախազությունը պարզել է, որ այսօր պաշտպանության նախարարության շենքում կրակ բացած և ինքնասպանություն գործած մարդը ձախ ակտիվիստ Կարեն Դրամբյանն էր: 1954 թ ծնված Դրամբյանը Էստոնիայի Միացյալ ձախ կուսակցության անդամ էր: Կուսակցությունը պաշտպանում է ռուսախոս բնակչության շահերը:
Հիշեցնենք, որ կրակոցները հնչել էին տեղական ժամանակով մոտավորապես 15:30-ին: Աշխատակիցները դուրս էին բերվել շենքից, ոմանք թռել էին պատուհաններից: Ոստիկանությունը շրջափակել էր նախարարության շենքը:








































