Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Հայաստանի առջև կանգնած է երկու սպառնալիք. Արցախի հայաթափում և Սյունիքի բնակչության արտահոսք

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

 Չեխիայի դեսպանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն բաց է Հայաստանի հետ համագործակցության համար, որ նախաձեռնությունը պետք է գա Հայաստանից, թե որ ոլորտներում է պատրաստ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: ԻՆչպե/ս եք գնահատում այս հայտարարությունը և արդյոք Հայաստանն օգտվում է իրեն ընձեռած հնարավորությունից:

Եթե այդ հայտարարության մասին է խոսքը, դա ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումն է բավականաչափ վաղուց: Ամեն տարի, երբ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը գալիս էր Հայաստան, հանդիպումների ժամանակ թե հրապարակային, թե փորձագիտական շրջանակներում նա նույն բանն էր ասում, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին չի դիտում որպես խոչընդոտ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հարցում և ՆԱՏՕ-ն պատրաստ է հարաբերությունները խորացնել Հայաստանի հետ այնքան, ինչքանով պատրաստ է պաշտոնական Երևանը: Այս առումով Չեխիայի դեսպանի հայտարարությունը նոր բան չի պարունակում: Այդ բանը Ապաթուրայը վերջին 6-7 տարվա ընթացքում երևի մի 10-11 անգամ կրկնել է: Եթե վերցնում ենք Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, ապա այնպես չէ, որ հարաբերություններ չկան: 2005 թվականից «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը» կա: Ամեն 3-4 տարին մեկ այդ ծրագիրը թարմացվում է և ըստ այդմ մի շարք ուղղություններով  ինտենսիվ փոխգործակցությունն ընթանում է առնվազն 15, եթե չասեմ 20 տարիներին՝ սկսած խաղաղապահի ուժերով, որը ստեղծվել է ՆԱՏՕ-ի ակտիվ աջակցությամբ և համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: Նաև Հայաստանի ռազմական կրթության համակարգի բարեփոխումներն են մեկնարկել դեռևս 2000-ականներից, որոնք ընթանում են ՆԱՏՕ-ի հետ ակտիվ փոխգործակցության պայմաններում, կարելի է ասել նրանց կողմից առաջարկված մեթոդոլոգիայով: Մի ժամանակ Հայաստանում կատակում էին, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց ավելի շատ մեր ՊՆ-ում ՆԱՏՕ-ի խորհրդականներն են այցելում, քան ՀԱՊԿ-ի անդամ որևէ անդամ պետության: Այնպես որ ասել, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները  չեն զարգացել, հիմա պետք է զարգանան, այդպես չէ: Հիմա կա հնարավորություն ավեկլի խորացնելու համագործակցությունը:

Արդյոք հնարավոր է խորացնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները 44-օրյա պատերազմից հետո:

Նախ պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում հարաբերությունների խորացում: Արտահայտությունը գեղեցիկ է հնչում, բայց պետք է հասկանանք, թե արդյոք դրա տակ բովանդակություն կա, թե ոչ: Պարզ է, որ եթե խոսում ենք ՆԱՏՕ-ի անդամակցության մասին, Հայաստանը դրանից միլիոնավոր կիլոմետրերով հեռու է: Հարևան Վրաստանն արդեն 22 տարի պաշտոնապես հայտարարում է, որ ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Դեռևս Շևարդնաձեն էր հայտարարել, որ ընտրում ենք ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը: Դրանից անցել է 22 տարի, բոլորս հիշում ենք 2008 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումը, որ Վրաստանն ու Ուկրաինան մի օր կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, սակայն այսօր ցանկացած փորձագետ հասկանում է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամակցությունից հեռու է նվազագույնը 15 տարի: Այսինքն եթե խոսվում է անդամակցության մասին, ապա կետք է հասկանալ, որ եթե նույնիսկ դա հնարավոր է, խոսքը տասնյակ տարիների մասին է: Հիմա որպեսզի մենք դառնանք ՆԱՏՕ-ի անդամ, նախ պետք է պաշտոնապես հայտարարենք, որ ցանկանում ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից: Անկախ նրանից, թե մեր վերաբերմունքը ՀԱՊԿ-ին ինչպիսին է, մենք բնականաբար դժգոհ ենք այդ կառույցից, գտնում ենք, որ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարում, բայց չմոռանանք, որ մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին դա հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համատեքստում է տեղի ունեցել: Երբ 1992 թվականի մայիսին Տեր-Պետրոսյանը ստորագրում էր դեռևս հավաքական անվտանգության պայմանագիրը, կազմակերպությունը չկար, դրանով նա ուղերձ էր հղում Ռուսաստանին, որ մենք մտադիր չենք ՌԴ-ի հանդեպ թշնամական դիրքորոշում որդեգրել: Իսկ երբ որ արդեն դաշնակցային հարաբերությունները խորացան, նկատի ունեմ 1995-ին ռազմակայանի մասին պայմանագիրը, Բարեկամության և փոխօգնության մեծ պայմանագիրը 1997-ի օգոստոսին, հասկանալի է, որ 2002-ին Ռուսաստանը առաջ քաշեց ՀԱՊԿ-ի հարցը, մենք նույնպես դրա մեջ մտանք, որովհետև մենք դա դիտարկում ենք հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համատեքստում: 2002-ին ՀԱՊԿ-ին անդամակցելու մերժումը կընկալվեր որպես թշնամական քայլ Ռուսաստանի նկատմամբ: Հիմա եթե մենք հայտարարենք, որ ուզում ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից, Ռուսաստանը դա ընկալելու է որպես թշնամական քայլ իր հանդեպ: Պետք է հաշվարկել, որ այս պահին, երբ Արցախի հայության ֆիզիկական անվտանգությունը կախված է բացառապես Ռուսաստանից, և նաև Հայաստանի սահմանների մի մասի անվտանգությունը ևս կախված է Ռուսաստանից, մենք ենք իրենց խնդրում, որ գան սահմանապահ  զորքեր տեղակայի հայ-ադրբեջանական սահմանին, որովհետև գտնում ենք, որ մենք ի վիճակի չենք մեր սահմանները պաշտպանել Ադրբեջանից և  և այս պայմաններում քայլ կատարել, որը Ռուսաստանը կհամարի թշնամական: Որքանով Հայաստանը կարող է իրեն նման բան թույլ տալ և որքանով կարող է օգուտներ ստանալ, ինձ համար այդ հարցի պատասխանը, մեղմ ասած, այնքան էլ հստակ չէ:

Բոլորս գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի թերևս ամենառուսամետ քաղաքական գործիչներից է, սակայն 2005 թվականին իր օրոք է ստորագրվել ՆԱՏՕ-ի հետ առաջին անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որը որակական թռիչք էր Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում: Ինչպես տեսնում ենք, դրանից հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժել, Քոչարյանին ՌԴ-ում չեն համարել Ռուսաստանի թշնամի և այլն: Այսինքն դա էլ է չափազանցված, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Ռուսաստանն ամեն ինչին դեմ է: Ես արդեն նշեցի, որ գոնե ռազմական կրթության համակարգի վերջին 12 տարում բոլոր բարեփոխումները եղել են ՆԱՏՕ-ի առաջարկով, ՆԱՏՕ-ի  մոդելով, ռազմավարական վերանայումը նույնպես իրականացվել է ՆԱՏՕ-ի առաջարկներով, և դա Ռուսաստանի մոտ թշնամանք չի առաջացրել: Այսինքն պետք է երկու բան տարանջատել. Առաջինը, ՆԱՏՕ-ի հետ հավելյալ համագործակցություն, ինչու չէ, գուցե կան ոլորտներ, որտեղ հնարավոր է համագործակցությունը խորացնել, և իհարկե, հասկանալի է, որ 2005-ին կամ 2008-ին Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններն այնպիսին չէին, ինչպիսին հիմա, քանի որ 2017-ից հետո Ռուսաստանը ՆԱՏՕ-ին համարում է սպառնալիք և թշնամի, բայց չեմ կարծում, որ որևէ ուղղությունով ՆԱՏՕ-ի հետ հարաբերության խորացումը ՌԴ-ում լուրջ խնդիրներ առաջացնի, քանի որ բոլորն են հասկանում, որ այս իրավիճակում դա որևէ բան չի կարող փոխել: Այլ բան, եթե մենք հայտարարենք, որ դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից կամ սկսում ենք դուրս գալու գործընթաց և պատրաստ ենք 40 տարի սպասել ու 2060 –ին դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այ դա Ռուսաստանը կընկալի թշնամական քայլ:

Շատերն են նշում, որ Հայաստանն իր անվտանգության ապահովման համատեքստում ունի լուրջ դիվերսիֆիկացման կարիք: Որքանո՞վ է  այդ դիվերսիֆիկացիան տեղի ունենում:

Եթե դու որևէ բան ուզում ես դիվերսիֆիկացնել ռազմավարական առումով,  դու պետք է ի վիճակի լինես գոնե ինչ-որ առումով ինքդ քեզ պաշտպանել: Ցավոք, հիմա Հայաստանի դիրքորոշումն այնպիսին է, որ մենք ի վիճակի չենք ընդհանրապես մեզ պաշտպանելու Ադրբեջանից, հետևաբար կարիք ունենք արտաքին աջակցության, տվյալ պարագայում Ռուսաստանի: Այս պայմաններում խոսել ռազմավարական դիվերսիֆիկացիայի մասին, բարդ է: Եթե դու հայտարարում ես, որ ի վիճակի չես ինքդ քեզ պաշտպանել Ադրբեջանից և թույլ ես տալիս, որ Ադրբեջանը քո տարածքներն օկուպացնի և չես դիմադրում, որովհետև վախենում ես մեծ պատերազմից,  և գիտես, որ մեծ պատերազմի ժամանակ Ադրբեջանը քեզ ջախջախելու է,  այդ պայմաններում ընդհանրապես անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի մասին  խոսելը բարդ է, որովհետև հարց է առաջանում, ընդհանրապես ունե՞ս անվտանգային համակարգ, թե ոչ, որպեսզի դա դիվերսիֆիկացնենք կամ ոչ:

Որոնք են այս պահին մեր առջև կանգնած սպառնալիքները:

Սպառնալիք թիվ մեկ. Եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, ապա 10-15 տարվա կտրվածքով ամենայն հավանականությամբ Արցախը դառնում է երկրորդ Նախիջևան: Սպառնալիք համար երկու, եթե ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա, սկսվելու է բնակչության արտահոսք Սյունիքից: Մեր խնդիրն է թույլ չտալ երկու բան. նախ, որպեսզի այն հայերը, որոնք ապրում են Արցախում, շարունակեն ապրել այնտեղ, երկրորդ, հնարավորինս նվազեցվի բնակչության արտահոսքը Սյունիքից և հնարավորինս կանխվի Սյունիքում Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցության մեծացումը: Ցանկացած քայլ անելիս պետք է մտածել, թե դա որքանով է նպաստում իմ նշած երկու խնդիրների լուծմանը: ԵՄ-ն 1,6 մլրդ եվրոյի աջակցություն է տրամադրում Հայաստանին, որի մի մասն ուղղվելու է Սյունիքին: Կարծում եմ՝ դա որոշակիորեն Սյունիքի մարզում տնտեսական աշխուժացում կբերի և ինչ-որ չափով լուծելու է Սյունիքից արտագաղթի նվազման խնդիրը: Այդ համատեքստում դա մեզ համար կարևոր է: Եթե դա համարում ենք դիվերսիֆիկացիա, ապա, բնականաբար դա պետք է անել: Դիվերսիֆիկացիայի առումով կարող են հնչել հարցեր, թե ինչու չենք խնդրում ասենք, Գերմանիային կամ Ֆրանսիային, որ իրենց զորքերը գան, տեղակայվեն Սյունիքի մարզում: Բայց բոլորի համար էլ պարզ է, որ դժվար թե ՀԱՊԿ-ի անդամ և Ռուսաստանի ազդեցության ոլորտ համարվող տարածքում ՆԱՏՕ-ի անդամ  զորքեր հայտնվեն: Չմոռանանք, որ հիմա Հայաստանը ՌԴ-ից շատ ավելի է կախված, քան երբևէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում