Բրիտանական ոստիկանությունը զանգվածային խուզարկություններ է սկսել անկարգությունների հնարավոր մասնակիցների տներում: Քաղաքային դատարանները շուրջօրյա քննում են անկարգությունների մասնակիցների գործերը, իսկ կառավարությունը քննարկում է անկարգություններին մասնակցելու համար պատիժները խստացնելու հարցը. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Կառավարությունը բանակցում է Twitter և BlackBerry ծառայությունները տնօրինող ընկերությունների հետ, որպեսզի դրանք ժամանակավորապես արգելափակվեն:
«Մենք աշխատում ենք ոստիկանության, հատուկ ծառայությունների և ոլորտի ներկայացուցիչների հետ, ճի՞շտ է արդյոք անջատել ծառայությունները այժմ»,- հայտարարել է վարչապետ Քեմերոնը:
Պատգամավորներից ոմանք առաջարկում են բանակ կիրառել և ջարդարարներին շրջափակել Ուեմբլի մարզադաշտում, սակայն կառավարությունը մերժում է այդպիսի միջոցները:











































