Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ցածր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների համար կներդրվի կրթական հավելյալ աջակցություն. Ժաննա Անդրեասյան

Համաձայն Համաշխարհային բանկի կողմից 2020 թ. հրապարակված «Մարդկային կապիտալի ինդեքսի» վերաբերյալ զեկույցի՝ 2015 թվականի տվյալներով՝ մինչեւ 10 տարեկան երեխաների 35 տոկոսը կրթության առաջին աստիճանի ավարտին չի կարողանում կարդալ եւ հասկանալ հասարակ տեքստի բովանդակությունը:

Վիճակագրական այս ցավալի պատկերը, սակայն, հանրային լայն հնչողություն ստացավ ամիսներ առաջ, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ դրա մասին խոսեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Մարդկային կապիտալի ինդեքսում օգտագործված այս ցուցանիշի համար հիմք են ծառայել 2015 թ. TIMSS-ի (Trends in International Mathematics Science Study-Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային ստուգատեսի արդյունքները։

Հայաստանը TIMSS-ին մասնակցել է նաև 2019 թ.-ին՝ 2015 թ. նկատմամբ գրանցելով որոշակի առաջընթաց: Մասնավորապես՝ 400 բալից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 տոկոսից կրճատվել է 20 տոկոսի: Չնայած չորս տարի հետո գրանցած արդյունքների որոշակի բարելավմանը՝ արձանագրված արդյունքները դարձյալ մտահոգիչ են։

Որպես ոլորտային քաղաքականությունը համակարգող մարմնից՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում նախարարությունը՝ առաջացած խնդիրներն իր լիազորությունների շրջանակում լուծելու եւ Հայաստանում կրթության այսպիսի ցածր մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Ոլորտային բարեփոխումների բովանդակության մասին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մեզ որոշ տվյալներ է հայտնել:

Մասնավորապես նա նշել է, որ խնդիրների լուծման առաջնային քայլերն ուղղված էին կրթական չափորոշիչներին եւ ծրագրերին։

Այս համատեքստում նա ընդգծել է, որ դեռեւս 2019 թվականին ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է Հանրակրթական պետական չափորոշչի եւ դրա հիման վրա առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի վերանայման գործընթացը, որը վերջին անգամ վերանայվել էր 15 տարի առաջ:

Նշենք նաեւ, որ իր ֆեյսբուքյան էջում փոխնախարարը օրեր առաջ գրառում էր կատարել եւ նշել, որ հանրակրթության չափորոշչի փոփոխությունը լիովին արդարացված է նաև գնահատման կարգի փոփոխության մասով. պետք է չեղարկել անբավարար գնահատականի շեմը, որը չի աշխատում, պատասխանատվություն վերցնել՝ սովորողի հետ աշխատելու տարվա ընթացքում, հավելյալ կրթական աջակցություն ցույց տալ, կիրառել գնահատման բազմազան ձևեր, սովորել և սովորեցնել։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու եւ նրանց լիարժեք կրթությունը ապահովելու նպատակով դեռեւս անցյալ տարի՝ 2020 թվականին, վերանայվել եւ Կառավարության կողմից 2021 թվականի փետրվարի 11-ին հաստատվել է «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման եւ ուղղորդման կարգը սահմանելու» մասին որոշումը, որը հնարավորություն կընձեռի միջգերատեսչական համագործակցությամբ իրականացնել նշված երեխաների հայտնաբերումն ու արդյունավետ ընդգրկումը դասապրոցեսի մեջ:

Փոխնախարարը հավելել է նաեւ, որ Հանրակրթության կառավարման արդյունավետության տեսանկյունից այս երեխաների, ինչպես նաեւ ցածր առաջադիմություն ցուցաբերող երեխաների համար նախատեսվում է ներդնել կրթական հավելյալ աջակցության հնարավորություն, որը նախատեսված է ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի 38-Ն հրամանով հաստատված երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգով:

Նշենք, որ երկարօրյա ուսուցման այս կարգով ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի ոչ միայն ցածր առաջադիմությամբ աշակերտների համար ներդնել կրթական հավելյալ ծառայություններ, զարգացնել նրանց ստեղծագործական ընդունակությունները, այլեւ արտադասարանական աշխատանքների միջոցով լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցել նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին:

Դպրոցում երկարօրյա խմբերը կազմակերպվելու են սովորողների և նրանց ծնողների կարիքների ուսումնասիրության հիման վրա:

Երկարօրյա խմբերը համալրվելու են՝ ըստ կրթական աստիճանի (տարրական և/կամ միջին դպրոց) կամ զուգահեռ դասարանների:

Երկարօրյա խմբում դասապատրաստմանը օրական հատկացվելու է 1-4-րդ դասարաններում՝ մինչև 2, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 3 ակադեմիական դասաժամ:

Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների առավելագույն թիվը լինելու է 25, փոքրաթիվ սովորողներով դպրոցների դեպքում՝ 15:

Երկարօրյա խմբերը ձևավորվելու են մինչև ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը և համալրվելու են տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում