Tuesday, 23 06 2026
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի

ՍԴ-ն ցույց է տալիս Հայաստանի երեք ճանապարհը

Սահմանադրական դատարանում տեղի ունեցող քննարկումները, կապված ընտրության արդյունքի բողոքարկման հետ, այդուհանդերձ ունեն դրական մի նշանակություն: Խոսքն իհարկե ընտրական վեճերը Բարձր դատարանում քննարկելով, ոչ թե հրապարակներում բարձր գոռալով լուծելու մշակույթի մասին չէ: Իհարկե, անկախ ընտրակեղծարարության փաթեթի հիմնավորվածության աստիճանից, լավ օրինակ է, երբ բողոքը քննվում է դատարանում, ոչ թե դառնում հետընտրական ցնցումների տեղիք: Սակայն, կասկածից վեր է նաև, որ այստեղ խնդիրը ոչ թե մշակութային արդիականացումն է, այլ ընդամենը բողոքարկող ուժերի հանրային վստահության խիստ ցածր աստիճանը: Այլապես նրանք կլինեին փողոցում, ոչ թե Բարձր դատարանում: Հետևաբար, ձևի իմաստով լինելով լավ օրինակ,  մշակույթի, ավանդույթի իմաստով ՍԴ ներկայիս քննարկումներն այդուհանդերձ վաղ է արժանացնել շոշափելի գնահատականի և դիտարկել այդ մակարդակներում վերափոխման մեկնակետ:

Մեծ հաշվով, այդ հարցում վերափոխում պետք է տեղի ունենա նախ քաղաքական ուժերի մտածողության մեջ, այսինքն ի հայտ պետք է գան նոր որակի ուժեր, որ խորապես սկզբնավորվեն նոր որակի ավանդույթներ ու քաղաքական մշակույթ: Դրականը ՍԴ քննարկումներում ավելի լայն իմաստով այն է, որ դրանցում ակնառու է դառնում Հայաստանում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը: Քննարկումները ի ցույց են դնում, որ Հայաստանում 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը չի պարունակում քաղաքական էվոլյուցիոն զարգացում ապահովելու, դրա նախադրյալ ստեղծելու ներուժ: Այդ Սահմանադրությունը կարող էր գուցե աշխատունակ լինել երկրում, որտեղ կան քաղաքական ավանդույթներ, կայացած համակարգեր և ինստիտուտներ, կայացած մշակույթ՝ քաղաքական իմաստով: Բայց, Հայաստանում այդ ամենը գրեթե զրոյական մակարդակի վրա է և Սահմանադրությունը, որ ընդունվեց 2015 թվականին, հայաստանյան իրականության համեմատ ավելի ճգնաժամահեն է, քան համակարգաստեղծ: Այդ Սահմանադրությունը կարող է կենսունակ լինել կամ «խորքային պետության» պայմաններում, երբ պետական ինստիտուտների ցուցանակային նշանակության ներքո գործում է քրեական, օլիգարխիկ, կոռուպցիոն բուրգ, կամ հեղափոխական իրավիճակներում:

Հետևաբար, Հայաստանին կամ պետք է «հանդարտ» և «էվոլյուցիոն» փուլի համար նոր Սահմանադրություն, կամ վերադարձ նախկին «խորքային պետության» ապապետական մոդելին, կամ պերմանենտ հեղափոխականություն: Անկասած է, որ պետության շահը առաջին տարբերակում է, հետևաբար՝ նոր Սահմանադրության ընդունման հեռանկարում: Բայց, այստեղ չափազանց կարևոր է, որ այդ Սահմանադրությունը գրվի օրվա քաղաքական «փոխարժեքից» անկախ, ի տարբերություն ըստ էության Սահմանադրության բոլոր նախկին տարբերակների:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում