Այսօր Ստոկհոլմում մի քանի մարդ ներխուժել է Լիբիայի դեսպանատուն և պատուհաններից դուրս նետել Մուամմար Քադդաֆիի նկարները: Նախնական տվյալներով՝ դեսպանատանն այդ պահին ոչ ոք չի եղել:
Շվեդական The Local պարբերականը հայտնում է, որ դեսպանատուն խուժածները սպառնում են իրենց վայր նետել պատուհանից:
Այժմ դեսպանատան տարածքը շրջապատված է ոստիկաններով, ովքեր փորձում են կապվել շենքում գտնվող մարդկանց հետ:
Պարբերականը նշում է, որ այս տարվա մեջ սա Շվեդիայում Լիբիայի դեսպանատան վրա հարձակման արդեն 3-րդ դեպքն է:








































