Նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ այցի շրջանակներում նախատեսում է նաև այցելել Թուլուզ. Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը պատրաստվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային գերհզոր սուպեր համակարգիչ նվիրել։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ այցի շրջանակներում նախատեսում է նաև այցելել Թուլուզ` ծանոթանալու քաղաքի գիտատեխնիկական մեծ ներուժին։ Ի դեպ, Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը պատրաստվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային գերհզոր համակարգիչ նվիրել։
Դեսպան Լաքոտը կարևորել է նախարարի պաշտոնակատարի նախատեսված այցը Ֆրանսիա` համագործակցության նոր ուղղությունների բացահայտման առումով, ինչպիսիք են, օրինակ, արհեստական բանականությունը, արբանյակային ծրագրերը, միջուկային արդյունաբերությունը և այլն: Նա նշել է, որ դեսպանությունը կազմակերպչական և խորհրդատվական աջակցություն կտրամադրի՝ այցը բարձր մակարդակով իրականացնելու համար:






































