Կարանտինը 6 ամսով կերկարաձգվի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Կարնտինը երկարաձգելու մասին որոշումը ստեղծում է գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառել։ Այս պահին ՊՇՌ թեստավորման պահանջը սահմանվում է կարանտինի մասին որոշմամբ։ Այս պահին իհարկե չենք օգտագործում կարանտինի մասին որոշմամբ հնարավոր բոլոր գործիքակազմը, բայց դրա որոշ բաղադրիչներ ժամանակի ընթացքում ճկուն փոփոխվում են»,-ասաց նախարարի պաշտոնակատարը։