Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքով, Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի «Ֆեհերվարի» դեմ խաղում անզիջում պայքար էր:
«Դժվար հանդիպում ստացվեց: Տղաները կարողացան մինչև վերջ պայքարել: 90 րոպեների ընթացքում մեծ պայքար էր գնում, անզիջում պայքար էր: Երկու թիմերն էլ գոլային շատ պահեր ունեին, բայց կարողացան օգտագործել մեկական պահ»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում ասել է նա: Բիչախչյանի խոսքով` ամեն ինչ կորոշվի երկրորդ խաղում:






































