Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ։ Երկու մարդ վիրավորվել է, գրում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնին:
«Ղրղզստանի չորս սահմանապահներ ապօրինաբար հատել են Տաջիկստանի Հանրապետության պետական սահմանը», – ասված է նախարարության հայտարարության մեջ:
Մամուլի կենտրոնը պնդում է, որ խախտողները ունեցել են Կալաշնիկով ինքնաձիգ, նրանք իբր մտադրվել են գողանալ և Ղրղզստան տեղափոխել տեղի բնակիչներին պատկանող մի քանի ձի:
«Ի պատասխան տաջիկ սահմանապահների պետական սահմանը խախտելու մասին նախազգուշացման՝ ղրղզ զինծառայողները կրակ են բացել ավտոմատ զենքից: Տաջիկ սահմանապահների պատասխան կրակից վիրավորվել են երկու օրինախախտ»,-հայտնել է մամուլի կենտրոնը։
Ղրղզստանը հաստատել է սահմանին փոխհրաձգության փաստը:
Երկու երկրների սահմանային վարչությունների ներկայացուցիչները մեկնել են դեպքի վայր:








































