Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել Սիրիայի վերաբերյալ

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան անհրաժեշտ են համարում սիրիական Իդլիբում խաղաղության պահպանումը, համաձայնագրերի ամբողջությամբ իրականացումը, նշվում է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլի արդյունքներով Աստանայի ձևաչափով երաշխավոր երկրների համատեղ հայտարարության մեջ։

Սիրիայի շուրջ բանակցությունների տասնվեցերորդ փուլը տեղի է ունենում հուլիսի 7-8-ը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Սիրիայում տիրող իրավիճակին վերաբերող թեմաներին, ներառյալ մարդասիրական, տնտեսական, բժշկական օգնության, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնության, Ժնևում սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի վերսկսման և վստահության վերականգնման հնարավոր գործընթացների, ներառյալ գերեվարվածների և պատանդների փոխանակման գործընթացը:

«Նրանք վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ դիմակայելն անջատողականական ծրագրերին, որոնք ուղղված են Սիրիայի միասնության խաթարմանը և հարևան երկրների ազգային անվտանգության սպառնալիքին»,- ասվում է հայտարարության մեջ:

Կողմերը համաձայնել են, որ Սիրիայի հյուսիս-արևելքում երկարաժամկետ անվտանգության և կայունության ձեռքբերումը հնարավոր է միայն Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա:

«Մենք մանրամասնորեն ուսումնասիրեցինք Իդլիբի դեէսկալացման գոտում տիրող իրավիճակը և շեշտեցինք Իդլիբի շուրջ գոյություն ունեցող բոլոր համաձայնագրերի լիարժեք իրականացման միջոցով «տեղում» խաղաղության պահպանման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ։

«Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության ներկայացուցիչները՝ որպես Աստանայի ձևաչափի երաշխավոր երկրներ, վերստին դժգոհություն են հայտնում անօրինական բռնագրավման և նավթային եկամուտների փոխանցման հետ կապված, որոնք պետք է պատկանեին Սիրիայի Արաբական Հանրապետությանը»,- ասվում է Նուր-Սուլթանում ստորագրված հայտարարության մեջ։

«Մենք պայմանավորվել ենք շարունակելու համագործակցությունը ԴԱԻՇ-ի և Ալ-Քաիդայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այդպիսին ճանաչված այլ ահաբեկչական խմբավորումների հետ կապված բոլոր անհատների, խմբերի, ձեռնարկությունների և կազմակերպությունների վերջնական վերացման համար՝ միաժամանակ ապահովելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

Կողմերը նաև լուրջ մտահոգություն են հայտնել Հեյաթ Թահրիր Ալ-Շամ խմբավորման և դրան հարակից այլ ահաբեկչական կազմակերպությունների ներկայության և ահաբեկչական գործունեության վերաբերյալ, որոնք սպառնում են խաղաղ բնակիչներին:

Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը և Թուրքիան դատապարտում են Իսրայելի ռազմական հարձակումները Սիրիայում, դա միջազգային իրավունքի խախտում է և պետք է դադարեցվի, ասվում է Աստանայի ձևաչափով Սիրիայի վերաբերյալ 16-րդ միջազգային հանդիպման արդյունքներից հետո այդ երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ:

«Մենք դատապարտեցինք Սիրիայում շարունակվող իսրայելական ռազմական հարձակումները, որոնք խախտում են միջազգային իրավունքը, միջազգային հումանիտար իրավունքը, Սիրիայի և հարևան երկրների ինքնիշխանությունը, սպառնում են տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը, և կոչ արեցինք դադարեցնել դրանք»,- ասված է Նուր-Սուլթանում ստորագրված հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում