Դոմինիկյան Հանրապետության քաղավիացիայի խորհուրդը դադարեցրել է հարևան Հաիթիի հետ ավիահաղորդակցությունն այդ երկրում նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քաղավիացիայից տեղեկացրել են, որ դադարեցվում են թռիչքները դեպի Հաիթի և Հաիթիից Դոմինիկանա: Բացառություն կկազմեն այն ինքնաթիռները, որոնք կտեղափոխեն այդ երկրի քաղաքացիներին, ինչպես նաև օտարերկրյա դիվանագիտական անձնակազմին:
Ավելի վաղ Դոմինիկանան հայտարարել էր Հաիթիի հետ սահմանները փակելու որոշման մասին:
Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի 7-ին մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Հարձակումից նախագահի տիկինը ևս վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց: Հայտնի է, որ կնոջ վիճակը կրիտիկական է:
Հաիթիում հայտարարվել է ռազմական դրություն:












































