Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի եւ հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր: Երկրի Մայր օրենքի անցյալի, ներկայի և ապագայի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ:











































