Հուլիսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 606 դեպք, որոնցից 217 198-ն առողջացած, 4527-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1101 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2780 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 205 632 թեստավորում: Երեկ կատարվել է 3907 թեստավորում։
Այսպիսով` հուլիսի 5-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 53 նոր դեպք, 1 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։









































