Monday, 15 06 2026
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Մոսկվան ամեն ինչ անում է, որ Հայաստանի գլխին արտաքին վտանգ լինի, որ միշտ մնանք Պուտինի պոչից կախված

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ՝ հունիսի 30-ին Թուրքիայում հայտարարել է, թե Մոսկվան գոհ է հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հարցերի շուրջ Անկարայի հետ սերտ համագործակցությունից:

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Անթալիայում հերթական անգամ առարկայական բանակցություններ են ունեցել, այդ թվում՝ Ղարաբաղի շուրջ: Բանակցություններին հետևած համատեղ մամուլի ասուլիսին Սերգեյ Լավրովն ասել է, թե Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են սերտորեն համակարգել ռուս-թուրքական ջանքերը Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու գործում՝ շեշտը դնելով ամրապնդման միջոցառումների վրա: Թե հատկապես ինչ միջոցառումների մասին խոսքը, երեկ Լավրովն ու Չավուշօղլուն չեն մանրամասնել։

«Մենք գոհ ենք այն բանից, թե ինչպես է գործում Ադրբեջանի Աղդամի շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Համոզված ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և Անդրկովկասում բազմակողմանի տնտեսական համագործակցությունը խթանելու մեր ջանքերը ծառայելու են համապարփակ կայունացման նպատակներին», – հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են օգտագործել բոլոր հնարավորությունները և խթանել հայ-ադրբեջանական հաշտեցումը:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ Մոսկվան ու Անկարան դեռ նախքան ղարաբաղյան պատերազմն են սկսել համագործակցել՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելիս․«Վարձկան ահաբեկիչների մասին Մոսկվան շատ լավ գիտեր, որովհետև Սիրիայում երկու ռազմաբազա ունի։ Այսինքն՝ բոլոր տեղաշարժերը վերահսկում են։ Համագործակցել են նաև եռակողմ չարաբաստիկ հայտարարության հետ կապված։ Գուցե Հադրութն ու Շուշին չկար այդ հայտարարության մեջ, հավանաբար Էրդողանի խնդրանքով է Պուտինը մտցրել։ Ռուսաստանը մշտապես մեզ հետ դաշինքներ է կնքել, որ խցկվի Հայաստան, հաստատվի այստեղ։ Ու մշտապես դա արել է Հայաստանի ինքնիշխանության ու տարածքների հաշվին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Չաքրյանը ենթադրում է, որ Չավուշօղլուն ու Լավրովն իրականում քննարկել են ոչ թե արցախյան հարցը, այլ Զանգեզուրի միջանցքի բացման հարցը․«Որովհետև այդ միջանցքի հարցը Ռուսաստանին պետք է, որպեսզի ԱՄՆ-ի մուտքը Հարավային Կովկաս կանխարգելի։ Այսինքն՝ եռանախագահող երկրները կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը, իսկ Մոսկվան չի ուզում, որ դա տեղի ունենա, ուզում է միանձնյա տնօրինել։

Հարավային Կովկասը Ռուսաստանի համար դառնում է կամուրջ ու դա անհրաժեշտ է, որ Ռուսաստանը ռազմաքաղաքական ներկայություն ունենա տարածաշրջանում։ Հիմա կանգնել են Լիբիայից դուրս գալու վտանգի առջև։ Դա պահանջում է Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը, Եվրամիությունը։

Բոլոր օտարերկրյա զորքերն այնտեղ պետք է դուրս գան։ Եթե Լիբիայից դուրս եկավ, հերթը հասնելու է Սիրիային։ Չի ուզում այնտեղից դուրս գալ։

Ու՞մ հետ համագործակցի՝ բնականաբար Էրդողանի։ Երկուսի միջազգային վարկանիշն էլ բացասական է։ Էրդողանից զզվում են, Պուտինին էլ ճանաչում են որպես գող ավազակ՝ մինչև կոկորդը կոռուպցիայի մեջ խրված։ Միացյալ Նահանգներն այսօր առաջնահերթություն ունի՝ պայքարել բռնապետական վարչակարգերի դեմ, նաև այն լիդերների որոնք սրետաճել են մաֆիայի հետ ու խրվել կոռուպցիայի մեջ։ Պուտինն այդ որակներին համապատասխանում է»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Մոսկվան ամեն ինչ անում է, որ համանախագահող մյուս երկրներին դուրս մղի Հարավային Կովկասից․«Նա իրավունք չուներ միանձնյա խաղաղապահ ուժեր տեղակայել։ Մինսկի խմբի փաստաթղթով նախատեսվում է ոչ թե ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայել, այլ միջազգային խաղաղապահ ուժեր։ Ուզում է միանձնյա տնօրինել Ղարաբաղը։ Այսինքն՝ այս պատերազմը, որ սանձազերծված էր Արցախի դեմ, իրականում Հայաստանի դեմ էր։ Պատերազմից անցել է ավելի քան 9 ամիս, Հադրութը, Շուշին հանձնվեց Ադրբեջանին, բայց մեր ռազմագերիներին վերադարձնել չենք կարողանում։ Այդ ռազմագերիները Պուտինի ձեռքին Հայաստանն ահաբեկելու հնարավոր միջոց են։ Նա դա անում է Ալիևի միջոցով»։

Հակոբ Չաքրյանը հիշեցնում է, որ անմիջապես Լավրովի տարածաշրջանային այցից հետո Ադրբեջանը մտավ մեր տարածք․«Այսինքն Լավրովն Իլհամին հասկացրել է, որ նրանք պետք է մտնեն Զանգեզուր։ Ադրբեջանակա՞ն ներթափանցում, թե՞ ռուսական, մեզ համար ակնհայտ է, որ նախընտրել է Ռուսաստանին։ Ռուսները կգան, ադրբեջանցիներին կհանեն ու կմնան այնտեղ՝ այն պատճառաբանությամբ, որպեսզի նորից չներթափանցեն։ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը ոտքի չկանգնի, նրանք ուզում են, որ մեր գլխին արտաքին սպառնալիքն անպակաս լինի, տնտեսապես էլ միշտ իրենցից կախված լինենք ու բռնենք Պուտինի պոչից։ Ես 1991 թվականից այս հարցերով զբաղվում եմ ու այսքան տարի չեմ հիշում, որ որևէ երկրի նախագահը մեկ այլ նախագահի՝ ի լուր աշխարհի մարդասպան անվանի։ Դա դիվանագիտական էթիկայի կանոններին հակասում է։ Բայց չեմ մտածում, որ Բայդենն իմ չափ չգիտի միջազգային նորմերը»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում