Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 553 դեպք, որոնցից 217 131-ն` առողջացման, 4 526-ը` մահվան ելքով: Ինչպես տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2 796 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 201 725 թեստավորում:
Ըստ աղբյուրի՝ հուլիսի 3-ին կատարվել է 4 074 թեստավորում, որով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Նույն օրը գրանցվել է առողջացման 57 և մահվան 5 դեպք:










































