Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Թուրքիայի նոր դերը. ինչ սպասել և անել Հայաստանին

Թուրքիան ստանձնում է աշխարհաքաղաքական նոր դեր, կամ դերակատարման նոր ու առանցքային բաղադրիչ, շրջանակ, որը հեռահար իմաստով կարող է ընդհուպ լինել «հեղափոխական» ավելի լայն ռեգիոնի համար, չնայած այդ դերը ստանձնում է միջինասիական ուղղությամբ: ԱՄՆ-ը հեռանում է Աֆղանստանից, այնտեղ անվտանգային գործառույթները հանձնելով Թուրքիային: Թուրքիան վերահսկելու է Քաբուլի օդանավակայանը,ինչի համար խնդրել է ԱՄՆ-ին ապահովել լոգիստիկ աջակցություն: Դա նշանակում է, որ Թուրքիան միջինասիական իր հավակնության առումով այդ դերը ստաձնում է ԱՄՆ ցուցումով կամ հորդորով: Անկարայի ընդլայնումը միջինասիական ուղղությամբ դիտարկել էի դեռևս ամիսներ առաջ, թե Արցախի դեմ նրա հրահրած և իրականացրած պատերազմից հետո, և թե նույնիսկ պատերազմի բռնկման օրերին:

Անկասկած է, որ Կովկասը Անկարայի համար լոկ նպատակ չէ, այլ դրանից բացի նաև միջոց, պլացդարմ դեպի միջինասիական «թյուրքական» տարածքներ: ԱՄՆ-ը բացում է ճանապարհը, մի կողմից էլ դնելով Անկարայի վրա բեռ, որ նա ի զորու չէ իրացնել միայնակ: Նահանգները դրանով թերևս փորձում է Թուրքիային իր նոր դերի շրջանակում պահել կառավարելիության, վերահսկելիության դաշտում: Անկարայի միջինասիական ներկայությունը լուրջ մարտահրավեր է լինելու Չինաստանին և Ռուսաստանին: Այդ մարտահրավերն արդեն իսկ դրսևորվում է՝ ԱՄՆ հեռացումով Աֆղանստանում իրավիճակն ապակայունանում է, ինչը հղի է մրջինասիրական նախկին խորհրդային հանրապետությունների, այլ կերպ ասած ՀԱՊԿ գոտու, նաև Իրանի և Չինաստանի սահմաններին ռիսկերով: Ընդ որում հատկանշական է, որ Թուրքիան առայժմ ստանձնում է ընդամենը Քաբուլի օդանավակայանի պարեկությունը, ոչ ավելի: Մեծ հավանականությամբ, Թուրքիայի նոր դերը սրելու է նրա հետ պայմանավորվելու մրցակցություն՝ թե Չինաստանի, թե Հնդկաստանի ու Իրանի, թե արդեն իսկ այդ գծի վրա գտնվող Ռուսաստանի համար: Այդտեղ բավականին մեծ է Չինաստանի շանսը, թե մոտիվը՝ ույգուրական գլխացավանք չստանալու, թե ռեսուրսները՝ Անկարային գայթակղիչ առաջարկ անելու:

Այդպիսով Թուրքիան կարող է վերածվել ամերիկա-չինական յուրօրինակ բուֆերի, ընդունելի թե Վաշինգտոնի, թե Պեկինի համար, և լրջագույն մարտահրավեր Ռուսաստանի և Իրանի համար: Այդ հեռանկարը Հայաստանի համար սրում է թե Վաշինգտոնի, թե Պեկինի հետ սերտ աշխատանքի և հարաբերությունների խորացման անհրաժեշտություն, որովհետև «բուֆերային» սցենարի իրագործման պարագայում, Հայաստանի համար կլինեն բավականին լուրջ ռիսկեր, եթե Երևանը մնա լոկ ռուսական ազդեցության գոտի և «հենակետ»: Ընդ որում, Վաշինգտոնի և Պեկինի ուղղությամբ աշխատանքը պետք է սկսել արագ, հնարավորինս արագ, անկախ, թե ինչ տրամաբանությամբ կզարգանա Անկարայի միջինասիական նոր դերը:

Հատկապես, որ Հայաստանը ռեսուրսային և քաղաքական հնարավորությունների իմաստով այդքան էլ մեծ պաշար չունի՝ երկու ուղղությամբ աշխատանքում արագ արդյունքի համար, ըստ այդմ պետք է սկսել վաղ, ժամանակին տեղ հասնելու համար, չուշանալու համար, միավորելով ինտելեկտուալ եղած ռեսուրսը թե Հայաստանում, թե Սփյուռքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում