Wednesday, 01 07 2026
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում

Ռեգիոնալ քննարկումներում ինչով կարող է օգնել Ֆրանսիայի նախկին նախագահը Հայաստանին

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, նրա հետ քննարկելով թե երկկողմ հարցեր, թե արցախյան կարգավորման գործընթացին վերաբերող թեմաներ: Սա բավականին ուշագրավ հանգամանք է, և խոսում է թերևս այն մասին, որ ներկայումս տեղի ունեցող ռեգիոնալ գործընթացներում և քննարկումներում առկա են իրողություններ, որոնց առնչությամբ առաջացել է ընդհուպ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ճշգրտման հարցեր, թերևս կապված բանակցային իքս փուլում դիրքավորումների, պայմանավորվածությունների կամ քննարկումների հետ:

Թերևս անկասկած է, որ հայկական կողմի համար այդ հանդիպումը կարևոր է փաստարկային պաշարի համալրման տեսանկյունից: Թե մասնավորապես ինչին կարող է առնչվել խնդիրը, պարզ չէ: Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականի մայիսից մինչև 2017 թվականի մայիս: Այդ հին տարիների ընթացքում արցախյան գործընթացը զարգացել է բավականին լարված: Դրանք այն տարիներն են, երբ Հայաստանին պարտադրվեց Եվրաասոցացման համաձայնագրից անցում Եվրասիական միության՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի գիշերը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը աստիճանաբար սկսեց լկտիանալ սահմանին, մեծացնել հրադադարի խախտման ինտենսիվությունն ու տրամաչափը, ընդհուպ հրահրելով լոկալ սահմանային բախումներ: Այդ ընթացքում տեղի ունեցան Տավուշում «դիվերսիոն պատերազմը» 2014-ի օգոստոսին, 2014-ի նոյեմբերին խոցվեց հայկական ուղղաթիռը, 2015-ին շաբաթներ շարունակ հրթիռակոծվեցին Տավուշի խաղաղ բնակավայրերը, իսկ 2016-ին եղավ ապրիլյան քառօրյա պատերազմը: Դրան արդեն հաջորդեցին բանակցությունը Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՄՆ ու ՌԴ հովանու ներքո, իսկ դրան էլ տրամաբանորեն պետք է հաջորդեր բանակցությունը Մինսկի խմբի երրորդ համանախագահի՝ Ֆրանսիայի հովանու ներքո, բայց դա տեղի չունեցավ:

Ավելին, 2016-ի հունիսին Սանկտ-Պետերբուրգում ՌԴ հովանու ներքո հանդիպումից հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ Փարիզը առաջնահերթ է համարում հրադադարի վերահսկման մեխանիզմների տեղակայումը և պատրաստ է առավելագույնս արագ ժամկետում կազմակերպել Սարգսյան-Ալիև երրորդ հանդիպումը ապրիլյան քառօրյայից հետո: Բայց, երրորդ հանդիպում չեղավ, կամ եղավ, սակայն ոչ արագ, այլ մոտ մեկ և կես տարի անց՝ 2017-ի հոկտեմբերին, Ժնևում:  Իհարկե մինչ այդ արդեն, 2017-ի մայիսին Ֆրանսուա Օլանդը թողեց նախագահի պաշտոնը: Այդպիսով, 2012-2017 հնգամյա ժամանակահատվածում արցախյան գործընթացի հատկապես ինչ դրվագ կամ ինչ տրամաբանություն, ինչ քննարկումներ են հետաքրքրում Երևանին, ասելը բարդ է, սակայն անկասկած է մի բան, որ հենց այդ շրջանում, գործնականում 2012-ից սկսած է Հայաստանի շուրջ սեղմվել այսպես ասած եվրասիական օղակը, պարտադրվել ռեգիոնալ բալանսի կոպիտ խախտումը, ինչը հանգեցրել է Հայաստանի քաղաքական սուբյեկտության անկման և անվտանգային խնդիրների սրացման, թեև հայտարարվել է, թե ԵՏՄ որոշումը Հայաստանը դարձնելու է ավելի անվտանգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում