Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Գիտնականները խոսել են «հարավային» ոճի սննդակարգի վտանգների մասին

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեծ քանակությամբ տապակած կերակուրների և քաղցր ըմպելիքների կանոնավոր օգտագործումը մեծացնում է սրտանոթային հիվանդություններից մահվան հավանականությունը: Հեղինակները որպես առողջ այլընտրանք առաջարկում են միջերկրածովյան դիետան: Հետազոտության արդյունքները հրապարակված են JAHA: Journal of the American Heart Association- ում:

Վերլուծությունը հիմնված էր REGARDS ուսումնասիրության տվյալների վրա. տվյալներն արտացոլում են կյանքի տարբեր գործոնների կապը ինսուլտի ռիսկի հետ: Հետազոտությունն անցկացվել է ԱՄՆ-ում 2003-2007 թվականներին, որին մասնակցել են 45 տարեկան և բարձր տարիքի մարդիկ:

«Թեպետ այդ ուսումնասիրությունը դիտողական բնույթ է ունեցել, բայց արդյունքները վկայում են, որ դիետան կարող է փոփոխվող ռիսկի գործոն լինել հանկարծակի մահվան համար, և հետևաբար, դիետան ռիսկի գործոն է, որի վրա մենք որոշակի վերահսկողություն ունենք», – ասել է հոդվածի առաջին հեղինակ պրոֆեսոր Ջեյմս Շիկանին։

Նմուշում հեղինակները ներառել են 21 հազար մարդու, որոնք ունեցել են սրտի իշեմիկ հիվանդություն: Մոտ մեկ տասնամյակ գիտնականները ստուգել են մասնակիցների առողջությունը և օգտագործել հարցաթերթիկներ`գնահատելու համար 110 հատ նշված մթերքներիցինչ քանակությամբ են օգտագործել: Այս ընթացքում սրտի պատճառով հանկարծակի մահացել է ավելի քան 400 մասնակից:

Հարցաթերթիկները վերլուծելուց հետո գիտնականները հայտնաբերել են սնվելու հինգ մոդել. 1) «հարավային» ոճ՝ շատ տապակած կերակուրներով, ձվերով, ճարպերով, մսամթերքով և շաքարով քաղցր ըմպելիքներով. 2) «քաղցր» դիետա, որը ներառում է աղանդեր, շոկոլադներ, կոնֆետներ և նախաճաշին քաղցր մթերքներ. 3) «հարմար» սննդի ռեժիմ, որը հիմնված է հեշտությամբ պատրաստվող կերակուրների վրա, ինչպիսիք են մակարոնեղենային ուտեստները կամ պիցցան, մեքսիկական և չինական սնունդը 4) «բուսական» դիետա, որը հարուստ է բանջարեղենով, մրգերով, մրգահյութերով, հացահատիկային մշակաբույսերով, լոբով, ձկներով, թռչնամսով և յոգուրտով, և 5) «ալկոհոլային և աղցանային» դիետա, որը ներառում է գարեջուրը, գինի, լիկյոր՝ խոտաբույսերի, լոլիկի, սոուսով աղցանների հետ:

Սրտանոթային համակարգի համար առավել վնասակար է սնվելու «հարավային» ոճը. այն կապված է հանկարծակի մահվան առավելագույն քանակի հետ, իսկ նվազագույնը վտանգը «բուսական» տարբերակի դեպքում է, որը հնարավորինս մոտ է հայտնի միջերկրածովյան դիետային, որը հարուստ է մրգերով, բանջարեղենով, ձկներով, ամբողջական ձավարեղենով և լոբազգիներով և պարունակում է շատ քիչ միս և կաթնամթերք:

Ընդհանուր առմամբ, «հարավային» ոճի սննդակարգով մասնակիցների մոտ սրտի պատճառով հանկարծակի մահվան ռիսկը 46 տոկոսով բարձր է խմբի միջին ցոսւցանիշից, իսկ նրանց, ովքեր հետևել են ավանդական միջերկրածովյան դիետային, 26 տոկոսով ավելի ցածր ռիսկ է եղել:

Հետևաբար, հեղինակները եզրակացնում են, որ մրգերով, բանջարեղենով, ամբողջական հացահատիկով և ձկներով հարուստ սննդամթերքի անցնելը կարող է էապես նվազեցնել սրտի հետ կապված հանկարծակի մահվան հավանականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում