Monday, 13 07 2026
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել
21:30
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում

Հնարավոր չէ մշտապես ապրել այն անհանգստությամբ, որ ամեն վայրկյան կարող է վերսկսվել զինված հակամարտությունը. Պուտինն անդրադարձել է Արցախի հարցին

«Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» ամենամյա հեռուստակամուրջի ընթացքում ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանը հստակ դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի լուրջ ճգնաժամի կարգավորման հարցում:

«Ոչ ոքի շահերից չէր բխում, որ դա (պատերազմը – խմբ.) տեղի ունենար՝ ոչ՛ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի, ո՛չ առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակիչների, որովհետև հարցի մյուս կողմն այն է, որ եթե մենք բոլորս ապրենք խաղաղ և համերաշխ, ապա կստեղծենք պայմաններ մարդկանց կյանքի բարելավման համար ոչ միայն անվտանգության ոլորտում, այլ նաև առկա պայմաններում՝ նկատի ունենալով ընտանիքների նորմալ գոյատևումը, նկատի ունենալով տնտեսական զարգացումը, սոցիալական զարգացումը, որի կարիքն, անշուշտ, մեծապես ունեն ԼՂ-ում ապրող մարդիկ: Հնարավոր չէ մշտապես ապրել այն անհանգստությամբ, որ ամեն վայրկյան կարող է վերսկսվել զինված հակամարտությունը: Մենք դա շատ լավ հասկանում ենք: Դա հասկանում է նաև ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարությունը»,- ասել է ՌԴ նախագահը:

Բացի Լեռնային Ղարաբաղում կուտակված խնդիրներից, Վլադիմիր Պուտինը նաև մատնանշել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տիրող խնդիրները:

«Կան նորմալ ենթակառուցվածքների վերականգնման հետ կապված հարցեր, հարցեր՝ կապված սահմանազատման հետ, որպեսզի իրականացվի համապատասխան աշխատանք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին, հատկապես այնտեղ, որտեղ, ըստ էության, պետական սահման երբեք չի եղել: Դա եղել է միայն վարչական սահման խորհրդային պետությունների միջև: Մենք այժմ իրականացնում ենք այս գործընթացը, ստեղծել ենք հատուկ եռակողմ խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, և կանենք ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում վերականգնենք նորմալ հարաբերությունները և այդ աշխատանքից շահողները պետք է, անշուշտ, լինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները: Ուզում եմ մտածել, որ այդպես էլ կլինի՝ չնայած այն դժվարություններին, որ կուտակվել են տասնամյակներ շարունակ»,- եզրափակել է Պուտինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում