Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 010 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 603 մարդ, ևս 19-ը՝ մահացել։
Վերջին 24 ժամում կատարվել է 28 617 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը 3,53%, վերջին 14 օրվանը –2,59%, վերջին 7 օրվանը –2,69%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 366 078 դեպք: Այստեղից ապաքինվել է 351 747 մարդ, մահացել՝ 5 316-ը։
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 261 652 մարդ, օրական՝ 3 667:











































