Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Պատիվ ունեմ»-ը կուռ դաշինք չէ, հետագայում կարող է պառակտվել․ իշխանությունը կանտեսի ընդդիմությանը՝ մինչև որ գան աշխատելու դաշտ

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում Սահմանադրական դատարան պատրաստվում է ներկայացնել նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։ Դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյան նշել է, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների  դիմումները տեխնիկապես ՍԴ են գնում առանձին, քանի որ ընտրախախտումները յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի լիազոր անձինք հավաքագրել են ի սկզբանե առանձին։ Բայց հետագայում ՍԴ-ն միասի՞ն կքննի դիմումները, թե՞ առանձին՝ արդեն զուտ տեխնիկական հարց է։ «Պատիվ ունեմ»-ը նաև չի կիսում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի այն  հայտարարությունը, թե այո՛ Նիկոլ Փաշինյանը  հաղթել է այս ընտրություններում։

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով  պատգամավոր ընտրված Վիգեն Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ հիշյալ դաշինքի ներքին խնդիրները Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հետ որևէ առնչություն չունեն․«Այդ մարդիկ հստակ հայտարարել են, որ իրենց նպատակը խանգարելն է և ոչ աջակցելը, մնում է իրենց գոյությունն անտեսել ու ընդհանրապես չանդրադառնալ իրենց քայլերին։ Երբ մարդիկ անկեղծ ասում են, որ իրենց նպատակը խանգարելն է՝ անիմաստ է խանգարողների մասին ինչ-որ բան խոսել։ Պետք է արհամարհել, անտեսել իրենց գոյությունն ու աշխատել։ Իրենց ներքին հարցերը ոնց ուզում են՝ թող իրար մեջ պարզեն»։

Վիգեն Խաչատրյանի խոսքերով՝ ընդդիմության խնդիրն է մասնակցել, իսկ քանի որ վերը նշված դաշինքները այդ նպատակը չունեն, իրենց ընդհանրապես անդրադառնալ պետք չէ։ Հարցին՝ փաստորեն խորհրդարանում ընդդիմություն չեն ունենալու, մեր զրուցակիցն ասաց․«Պարտադիր չէ, որ ընդդիմությունը խորհրդարանում լինի։ Հայաստանում  ձևավորվում է նոր քաղաքական դաշտ, որում մենք  տեսնում ենք ընդդիմություն, որի հետ կարելի է համագործակցել։ Իսկ իրենք ուզեն, թե չուզեն՝ վերջում գալու են համագործակցության դաշտ։ Երբ դա կհասկանան՝  նոր կարելի է իրենց մասին խոսել։ Եթե իրենք  խորհրդարանում էլ պատրաստվում են խանգարել աշխատել, պետք է ընդհանրապես չնկատենք իրենց, աշխատենք արտախորհրդարանական ընդդիմության հետ»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ի տարբերություն «Պատիվ ունեմ» դաշինքի Սերժ Սարգսյանն ավելի հավասարակշռված մոտեցում է ցույց տալիս և կոշտ հայտարարություններով հանդես չի գալիս․«Պատիվ ունեմ»-ն ավելի շատ արմատական դիրքերից է հանդես գալիս և ՍԴ դիմելը  տեղավորվում է  հենց այդ տրամաբանության մեջ։ Ես միևնույն ժամանակ չեմ կարծում, թե այս պահին կան սուր տարաձայնություններ։ Առայժմ նորմալ կաշխատեն»։

Վարդանյանի խոսքերով՝  դաշինքի ապագան շատ մշուշոտ է․«Շատ խայտաբղետ կազմ է , հավաքվել են մարդիկ, որոնք իրար հետ որևէ առնչություն չունեն։ Իշխան Զաքարյանը ավելի շատ Քոչարյանի թիմի անդամ է, թե ինչպես հայտնվեց Վանեցյանի թիմում, ապա նաև ցուցակում՝ անհասկանալի է։  Թագուհի Թովմասյանը նույնպես  անկանխատեսելի է , ինչ- որ պահի կարող է լքել դաշինքը։ Ուստի դաշինքն, ընդհանուր առմամբ, կուռ չէ, բայց խոսել մասնատման մասին՝ այս պահին տեղին չէ։ Դեռ մի քանի ամիս կաշխատեն, հետագայում հնարավոր է  և պառակտվեն»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում